Search
Close this search box.

44-օրյա պատերազմում զոհվածների եւս 50 մասունք ուղարկվել է Նիդեռլանդներ

44-օրյա պատերազմում զոհվածների եւս 50 մասունք ուղարկվել է Նիդեռլանդներ՝ դատաբժշակակն փորձաքննության։ Այս մասին այսօր՝ հուլիս 21-ին, կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մեր դատաբժշկական կենտրոնում դեռեւս իրականացվում են կրկնակի եւ շարունակական փորձաքննություններ ։ Ցավոք սրտի, ունեինք խիստ վնասված մասունքներ, որոնցից հնարավոր չէր անջատել ԴՆԹ եւ դրա համար արդեն։ Մենք արդեն մեկ տարի՝ համագործակցում ենք Նիդեռլանդների հետ։ Վերջին շրջանում եւս 50 մասունք ուղարկվել է լրացուցիչ փորձաքննություն։ Ուղարկվել են այն մասունքները, որոնք դժվար փորձաքննության ենթարկվող են, բայց կա գնահատական, որ դրանց հետ հնարավոր է աշխատել»,- ասաց նախարարը։