Search
Close this search box.

Կառավարությունը 152 մլն դրամ կտա ԱԱԾ-ին. նախագծի մանրամասները գաղտնիք են

Թե կոնկրետ ինչ պետք է անի ԱԱԾ-ն կառավարությունից ստացած գումարով, պարզ չէ։ Դա գաղտնիք է համարվում։

Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 152 մլն դրամ հատկացրեց ԱԱԾ-ին: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու և նրա առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով է անհրաժեշտ այդ գումարը։

Թե կոնկրետ ինչ պետք է արվի դրանով, պարզ չէ` այն գաղտնիք է համարվում, ասվում է միայն, որ ՊՊԾ-ի համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարը կապահովի բնականոն գործունեության իրականացումը։