Search
Close this search box.

Ռեժիմի վարած հիբրիդային պատերազմն ավարտվելու է նրա հիբրիդային պարտությամբ» Վարուժան Ավետիսյանի բաց նամակը ՔԿՀ-ից

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը «Արմավիր» ՔԿՀ-ից հանդես է եկել բաց նամակով, որում մասնավորապես ասվում է.

«Կարծիք կա, որ եթե մեզ բանտում ամեն օր չեն խոշտանգում, հաց ու ջրից չեն զրկում, մենք կարողանում ենք հայտարարություններ հրապարակել, ուրեմն համագործակցում ենք ռեժիմի հետ կամ էլ որևէ արժեք չունենք։

Այս բացարձակապես սխալ կարծիքն արդյունք է սխալ համեմատության։ Այսօր-ը համեմատվում է Արշիպելագ ԳՈՒԼԱԳ-ի մասին պատմությունների կամ, լավագույն դեպքում՝ 20 տարի առաջվա հայաստանյան իրականության հետ։ Մինչդեռ պետք է համեմատել Այսօր-ի նախատեսված վիճակի հետ։ Թե ինչ է, բայց ինչպիսին պետք է լիներ։

Լևոն Բարսեղյանը շատ դիպուկ է նկատել, որ դատարանի շենքում Սասնա Ծռերին շղթայված վիճակում ծեծելը համեմատելի է ստալինյան տարիների սահմռկելի տանջաքննությունների հետ։

Նաև պետք է նկատի ունենալ, որ համակարգը ոչ միայն ստիպված է քաղաքակիրթ ձևեր ընդունել, այլև էապես թուլացած լինելու պատճառով չի կարող զանգվածային ու տևական բռնություն կիրառել։

Հիմա համակարգը փափուկ ուժի զգալի բաղադրիչով է հիբրիդային պատերազմ մղում մեր ժողովրդի ու պետականության դեմ։ Եվ բռնությունն էլ, ըստ այդմ՝ փափուկ ուժի ներառմամբ հիբրիդային ձևով է կիրառում։

Սակայն ժամանակին համահունչ չլինելու և թուլության, սպառվածության պատճառներով ռեժիմի վարած հիբրիդային պատերազմն ավարտվելու է նրա հիբրիդային պարտությամբ»: