Search
Close this search box.

Չարգելափակել Իրանի և Հայաստանի սահմանը. Իրանի հոգևոր առաջնորդը զգուշացրել է Էրդողանին

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ասել է, որ Թեհրանի համար ընդունելի չէ «Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանի արգելափակումը»։
Իրանական IRNA պետական գործակալության հաղորդագրությունում ասվում է.

«Գոհունակություն հայտնելով Ղարաբաղի՝ Ադրբեջան վերադառնալու կապակցությամբ, առաջնորդն ասել է. «Եթե տարվի Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլամական Հանրապետությունը դեմ է նման որոշմանը, քանի որ այդ սահմանը հաղորդակցման երթուղի է, որը հազարամյա պատմություն ունի»։

Հանդիպմանը այաթոլա Խամենեին «կենսականորեն կարեւոր» է անվանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։

«Ցանկացած ռազմական գործողություն Սիրիայում վնաս կհասցնի Թուրքիային, Սիրիային եւ տարածաշրջանին եւ օգուտ կբերի ահաբեկիչներին», — հայտարարել է նա։