Search
Close this search box.

Ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի․ Էդողանը ոգևորված է, ինչ է ասել նրան Ալիևը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է հուլիսի 19-ին Թեհրանում կայացած հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են նաեւ իրավիճակը Հարավային Կովկասում:
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Էրդողանն ասել է, որ Պուտինը վերջերս էր հանդիպել Ալիեւի հետ եւ իրեն է փոխանցել վերջինիս ողջույնները:

Թուրքիայի նախագահը նկատել է, որ ինքը եւս վերջերս զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ.

«Իլհամ Ալիևը տեղեկացրել է ինձ գործընթացների դրական ընթացքի մասին։ Ավելի վաղ կայացել էր Ադրբեջանի, Հայաստանի եւ ԵՄ ղեկավարների եռակողմ հանդիպումը, որը, ըստ Ալիեւի, եւս դրական է եղել: Իմ տեղեկություններով, ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի: Շուտով այդ տարածքում նոր օդանավակայան կբացվի»։

Թուրքիայի նախագահը ի նկատի ունի սեպտեմբերին Զանգելանում օդանավակայանի նախատեսված բացումը, որին ինքը մասնակցելու է Իլհամ Ալիեւի հետ: