Search
Close this search box.

ԱԱԾ-ն որ շատ ցանկանա` կճշտի, թե ով է Ծիծեռնակաբերդում հայտնված թուրքը ու կպատժի

Շատ անկեղծ ասած՝ չեմ հասկանում թուրք երիտասարդի տեսանյութերը հայ հանրության մեջ խուճապահար տարածելու իմաստը, ֆեյսբուքյան իր էջում գրում է Նաիրի Հոխիկյանը

Մի հիմար տղա որպես զբոսաշրջիկ եկել է Հայաստան, Ծիծեռնակաբերդում քայլում է, վախեցած նայում է աջ ու ձախ, տեսնում է՝ մարդ չկա, ցույց է տալիս իրենց ֆաշիստական նշանը, ոռնում և ասում մի քանի հիմար նախադասություն։

Դրանով հայկական պետականությանը ոչինչ չի լինում, մեզ ոչինչ չի սպառնում։ ԱԱԾ-ն որ շատ ցանկանա, կճշտի այդ մարդու տվյալները, նրա մուտքը կարգելափակի Հայաստան կամ որ ավելի շատ ցանկանա, կպատժի։

Նույնկերպ հայերն են Թուրքիայում հաճախ շատ բաներ անում՝ ծաղրում են Աթաթուրքի կամ Սարիղամիշի ճակատամարտում հայերի ձեռքով սպանված թուրքերի արձանները։ Հետո ի՞նչ։

Օդից ծնված թեմաներով հանրությանը շեղելու փոխարեն պետք է կենտրոնանալ այսօրվա լրջագույն խնդիրների վրա, թե չէ՝ մի թուրք ոռնացել է, տեսեք, տեսեք, մենք կործանվեցինք այդ ոռնոցից։