Search
Close this search box.

Տարհանում՝ մետրոպոլիտենի կայարաններում․ ինչ է կատարվում

Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակ են, մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ուղևորներին տարհանում են, քանի որ ռումբի մասին ահազանգ է ստացվել:

«Ռումբի ահազանգ ենք ստացել, անվտանգությունից ելնելով բոլոր ուղեւորները տարհանվել են, բոլոր կայարարնների դռները փակ են ներկա պահին, հետագա ընթացքի մասին լրացուցիչ կհաղորդենք»,– ասաց Երեւանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը։