Search
Close this search box.

ՈՒՇԱԳՐԱՎ․ Հատուկ ծառայությունները կարողանում են օգտագործել այնպիսի դեղամիջոցներ, որոնք անձին հասցնում են մահվան, և դա հնարավոր չէ պարզել. գեներալ-մայորի վերլուծությունը

«Դա հանկարծամահություն ու պատահականություն չէր: Ես համաձայն եմ այն կարծիքնին, որ Արմենի նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական սպանություն: Հատուկ ծառայությունները կարողանում են օգտագործել այնպիսի դեղամիջոցներ, որոնք անձին հասցնում են մահվան, եւ անգամ դատաբժշկական փորձաքննությամբ հնարավոր չէ պարզել՝ մարդուն թունավորել են, թե ՝ ոչ», – Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը վերլուծում է Արմեն Գրիգորյանի հետ կատարվածը. պրոդյուսերը մահացավ դատարանի դահլիճում, բոլորի աչքի առաջ:

Թաթուլ Պետրոսյանը հարցնում է՝ եթե այս ամենը քաղաքական հետապնդում չէր, ինչո՞ւ Արմենին ձերբակալեցին ոչ թե հենց այն ժամանակ, երբ նա արել էր, իբր, ազգային թշնամանք հարուցող արտահայտություն, այլ ՝ մեկ տարի անց, երբ նա միացել էր Ֆրանսիայի հրապարակի մարդկանց եւ փորձում էր ամեն կերպ կանխել հայրենիքի հանձնումը: Պետրոսյանը պնդում է ՝ այդ հանցակազմը նրա հետ որեւէ կապ չունի:

Արդարադատության գեներալ-մայորի համար կասկածելի է նաեւ այն, ինչ տեղի ունեցավ դատարանի դահլիճում. Արմենին պատշաճ առաջին բուժօգնություն չցուցաբերվեց: Չի բացառվում, որ այդ դեպքում հնարավոր կլիներ փրկել նրա կյանքը. «Եթե կարողանային էլ, սրանցից շատերը նույնիսկ չէին համարձակվի օգնություն ցույց տալ. պատվերը, որ վերեւից էր տրված, պետք է կատարվեր,- համոզված է Պետրոսյանը,- ես նույնիսկ հնարավոր եմ համարում, որ առաջին բուժօգնությունը դիտմամբ չցուցաբերվեց, որ Արմենը մահանա»:

Պետրոսյանը նկատում է ՝ իշխանությունն Արմենին ու նրա նմաններին ավելի շատ է ատում, քան թշնամուն: Թուրքին համարում է բարեկամ, հայրենասերներին՝ թշնամի: Ամենավառ ապացույցն էլ այն անասնական հրճվանք էր, որով մերձիշխանական թեւն ընդունեց այդ լուրը:

«Ստոր մարդու ագահությունն ու չարությունը սահմաններ չունեն: Այս ազգակործան ստահակները գնալու են մինչեւ վերջ, եթե չկարողանանք նրանց հեռացնել: Լավ են հասկանում՝ աթոռից զրկվելուց հետո հայտնվելու են չորս պատի մեջ եւ ժողովրդի դատին են արժանանալու, նրանք նույնիսկ եկեղեցի մտնելու իրավունք չեն ունենալու»:

Կլինի՞ Արմենի մահը սթափվելու ազդակ՝ Թաթուլ Պետրոսյանը դժվարանում է պատասխանել: Ամեն դեպքում, նման ազդակ չեղան հինգ հազար զոհերը, 12 հազար վիրավորները, հաշմանդամները, Բաքվի բանտերում տառապող գերիները, վրաերթի ենթարկված հղի կինը