Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն տարածեց

Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության օդային բազավորման հրթիռներով խոցել են ԴԺՀ Կոնստանտինովկայում գտնվող ուկրաինական «օտարերկրյա լեգեոնի» վարձկանների ժամանակավոր տեղակայման կետը` ոչնչացնելով շուրջ 250 օտարերկրյա գրոհայինի։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ոչնչացվել է նաև յոթ զրահամեքենա, 12 հատուկ մեքենա։

Բացի այդ, Ռուսաստանի զինված ուժերը Չերկասիի շրջանում գերճշգրիտ զենքերով ոչնչացրել են մինչև 60 ազգայնականի։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ ՌԴ զինվորականները հակամարտկոցային պայքարի շրջանակում խոցել են «Ուրագան» բազմակի հրթիռային համակարգերի երկու մարտկոց և «Գրադ » համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երեք դասակ։

Նշվում է նաև, որ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ՌԴ զինվորականները ոչնչացրել են գրեթե 4,1 հազար տանկ և այլ զրահատեխնիկա։
«Ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 257 ինքնաթիռ, 142 ուղղաթիռ, 1564 անօդաչու թռչող սարք, 356 զենիթահրթիռային համակարգ, 4099 տանկ և այլ զրահատեխնիկա»,- ասվում է հաղորդագրությունում։