Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Օդեսայում ոչնչացրել են Harpoon հականավային հրթիռների պահպանման պահեստը:

«Օդեսա քաղաքի արդյունաբերական ձեռնարկության կորպուսներից մեկում օդային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է Harpoon հականավային հրթիռների պահպանման պահեստը, որոնք Ուկրաինային են հանձնվել ՆԱՏՕ — ի երկրների կողմից», – ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

Նա նաև հայտնել է, որ Օդեսայի մարզում «Իսկանդեր» ցամաքային բազավորման բարձրճշգրիտ հրթիռներով ոչնչացվել են ԱՄՆ-ի արտադրության Harpoon հականավային հրթիռային համալիրի արձակման կայանքները: