Search
Close this search box.

Էրդողանի մերձավորները սկսել են լքել Թուրքիան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին բժիշկ ու նախկին պատգամավոր Թուրհան Չյորմեզը պնդել է, որ Էրդողանի մերձավոր շրջապատից շատերն արտերկիր տեղափոխվելու պլաններ են մշակում:

«Նույնիսկ Էրդողանի մերձավոր շրջապատից Անգլիայում կարիերա փնտրող, ապագա փնտրող մարդիկ կան: Ընտանիքի մի մասին այնտեղ թողած այստեղ եկող-գնացող կարևոր անձինք կան»,- ասել է Չյորմեզը:

Ըստ նրա՝ Անգլիայում գտնվելիս այնտեղ Էրդողանի շատ մերձավորների է հանդիպում:Բժշկի կարծիքով՝ այդ անձանց՝ արտասահմանում ապագայի պլաններ կազմելը կապված է այն բանի հետ, որ նրանք Թուրքիայի ապագայի վերաբերյալ անհանգստություններ ունեն և ուզում են իրենց վաղվա օրը ապահովագրել: