Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ են պայմանավորվել Միրզոյանն ու Բայրամովը․ հայկական թե ադրբեջանական կողմն է ստում , թե սցենարը այդպիսինն է

Հանդիպել են Միրզոյան Արարատն ու Բայրամով Ջեյհունը:
Ըստ հայկական կողմի՝

1. Քննարկվել է ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակվել հետագա հնարավոր քայլերի շուրջ,

2. Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան,

3. Բարձրացվել է հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։
Ըստ ադրբեջանական կողմի՝

1. Քննարկվել է ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակվել հետագա հնարավոր քայլերի շուրջ,

2. Կարևորվել է, որ հայ-ադրբեջանական միջպետական հարաբերությունները պետք է լուծվեն հետպատերազմյան իրողությունների շրջանակներում:

3. Ընդգծվել է, որ եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից:

4. Բարձրացվել է անհետ կորած շուրջ 4000 ադրբեջանցիների խնդիրը:

Փաստորեն, հանդիպման վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերի մեկնաբանությունների միայն առաջին կետն է համընկնում: Ընդ որում, այդ կետը կարելի էր նաև չհիշատակել, քանզի այն շատ պարզունակ է և ոչինչ չասող:

Կարելի է երկար մտածել և վերլուծել, թե ինչու չեն համընկնում մնացած կետերը, կողմերից ո՞րը և ինչու՞ է ստում: Սակայն, դա անիմաստ զբաղմունք է, որովհետետև երկու կողմերրն էլ գիտեն, միմյանց ստերի մասին: Ադրբեջանական կողմը գիտի, որ հայկականն է ստում, իսկ հայկական կողմը քաջատեղյակ է ադրբեջանական ստի վերաբերյալ:

Ավելին՝ սցենարի համաձայն, որոշ ժամանակ կողմերն իրար հերքելու են: Մեզանից ոմանք էլ հուզվելու են կամ երջանկանալու: Կգտնվեն նաև ծափահարողներ: Դա էլ սցենարի մեջ կա:

Իսկ ո՞րն է ճիշտը: Ճիշտը մենք իմանալու ենք աշնանը: Այն ժամանակ, երբ ճիշտն արդեն փաստի կարգավիճակ ստանա:
Հետո նոր սցենար: Ու տենց…..

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան