Search
Close this search box.

Արմենին հրաժեշտ պիտի տրվի ԱԶԱՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ ազգովի

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀՀ, ԱՀ ժողովուրդ, սփյուռքի հայրենակիցներ, երեկ «ժողովրդավարության բաստիոն»-ի կառավարիչներ ինքնահռչակվածների հերթական զոհն ունեցանք… Արմենը, միացած Հայրենիքի համար մարտնչողներին, համալրեց Հայոց Երկնային Բանակի շարքերը…

Այն, որ նիկոլները բազմահազար քաջորդիների զոհվելու, Հայրենիքը հանձնելու մեղավորն են, այլ կարծիք չկա…սակայն ավելի դաժան է այն, որ իրենք բանտախցի փոխարեն արևածագն ու արևամուտն են դիմավորում: Իսկ առավել սարսափելի է, երբ իրենց «հաջողություններից» արբեցած, «ժողովրդավարության բաստիոնի» տերերը, իրենց «փրկիչ» հռչակածները, շարունակում են հալածել, կեղեքել ու ի վերջո հասնել Հայրենիքի համար մարտնչողների բնաջնջմանը…

Արմենի նկատմամբ կատարվածը հակահայ իշխանությունների ուղերձն է Դիմադրությանը… Հայրենիքի գինն իմացողներ, Հայրենիքն զգացողներ ու Հայրենիքի համար պայքարողներ, Արմենի նկատմամբ իշխանիկների արածը լուրջ մարտահրավեր է բոլորիս: Արմենին հրաժեշտ պիտի տրվի ԱԶԱՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ ազգովի…

Հ.Գ. սովորական բան է դարձել՝ կհեկեկանք, կսգանք ու կսպասենք հաջորդ զոհին…»: