Search
Close this search box.

Նոր հրահանգ՝ Շոյգուից

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանձնարարել է բոլոր ուղղություններով ուժեղացնել ՌԴ ԶՈւ գործողությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Զեկուցումը լսելուց հետո ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը տվեց անհրաժեշտ հանձնարարականները բոլոր ուղղություններով խմբավորումների գործողությունների հետագա ուժեղացման վերաբերյալ, որոնք նպատակ ունեն բացառելու Կիևի կողմից զանգվածային հրթռիային և հրետանային հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքների և Դոնբասի և այլ շրջանների բնակավայրերի բնակիչների ուղղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ Շոյգուն լսել է «Հարավ» և «Կենտրոն» խմբավորումների և այլ հրամանատարների զեկուցումներն ընթացիկ իրավիճակի, հակառակորդի գործողությունների և հատուկ գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ–ի խնդիրների կատարման վերաբերյալ։