Search
Close this search box.

Սպանություն Երևանում

Հուլիսի 15-ին՝ ժամը 14.15-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Դավիթաշենի 2-րդ թաղամասի զբոսայգու մոտ քաղաքացի է գետնին ընկած:

Ժամը 14.50-ին հիվանդանոցից է հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 49-ամյա տղամարդ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 14.00-ին հիվանդանոց տեղափոխված տղամարդուն կտրող-ծակող գործիքով խփել են Դավիթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջնամասում գտնվող հուշարձանի մոտ:

Ժամը 15.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 49-ամյա Գագիկ Խաչատրյանը մահացել է:

Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու Մաշտոցի քննչական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Դավիթաշենի 2-րդ թաղամասի 60-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: