Search
Close this search box.

Առողջապահության նախարարությունը պետք է հենց հիմա օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա ու դա կատարի

Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Աչքների գրողն ես դառնում, երբ ասում ես, որ Հայաստանի ԲՈԼՈՐ խնդիրները ձեր անգրագիտության վաստակն է։ Առողջապահության նախարարությունը հենց հիմա պարտավոր է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և, ինչպես ողջ քաղաքակիրթ աշխարհում, մեզ մոտ էլ պարտադրվեն կաթվածի առաջին օգնության ապարատները։ Դրանք պետք է կախված լինեն օդանավակայանում, առևտրի զանգվածային վայրերում, հասարակական և պետական հաստատություններում։

Ընդ որում, այսօր արդեն կան վերջին սերնդի խելացի մեքենաներ, որ մասնագետ պետք չէ լինել մի կոճակ միացնելու համար՝ սարքը միայն ախտորոշումից հետո է անցնում երկրորդ փուլին։

Եթե չկա այսպիսի առաջին օգնություն, ապա հավանականությունն ընդամենը 5 տոկոս է, որ մարդը կփրկվի, այն էլ սրտամկանը լրիվ շարքից դուրս եկած, որովհետև ամեն մի րոպեն 10 տոկոսով կրճատում է մարդու ապրելիությունը․․․․․․․․․․
Ցավակցություն Արմեն Գրիգորյանի բոլոր հարազատներին։