Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սիրում և կարոտում ենք». Մգեր Արմենիան Ռիտա Սարգսյանի գերեզմանից տեսանյութ է հրապարակել

Երգիչ Մգեր Արմենիան այցելել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սերգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի գերեզման։ Նա ինստագրամյան սթորիներ է հրապարակել, որոնց ավելացրել է Հայկոյի «Վերև» երգը, որ սիրված երգչի մահից հետո խորհրդանշական է դարձել։

«Շատ ենք կարոտում բոլոր մեր ընկերներին, ովքեր մեզ հետ չեն։ Մեր բոլորի կողմից սիրված Ռիտա Ալեքսանդրովնա, հիշում, սիրում և կարոտում ենք»,-տեսանյութին կից գրել է երգիչը։ Հավելենք, որ նա և Ռիտա Սարգսյանը բավական մտերիմ էին, ավելին՝ երգիչը նրան նվիրված երգ ունի։