Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ի՞նչ վիճակում է իշխանության կառուցած Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը սոցցանցում լուսանկարներ է հրապարակել՝ վկայող իշխանության կառուցած այլընտրանքային՝ Գորիս-Կապան մայրուղու վատ վիճակի մասին։ Ըստ պատգամավորի՝ սա իշխանության կառուցած այլընտրանքային Գորիս-Կապան մայրուղին է, որը ոչ միայն Սյունիքի ողնաշարն է, այլ նաև ՀՀ-ի միակ ճանապարհը դեպի Իրան։ «Այս ճանապարհը նախորդ տարի էր ասֆալտապատվել, իսկ հիմա այս վիճակում է»,- սոցցանցում գրել է Տիգրան Աբրահամյանը։