Search
Close this search box.

Խոշոր ավտովթար. կա 8 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանպարհի՝ Ջրաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» ԲԿ։  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Սպիտակի հիվանդանոցի բժիշկները։  Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու վիրավորներից մի քանիսին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։