Search
Close this search box.

14-ամյա պատանին չի կարողանում մոտենալ ափին. ԱԻՆ հաղորդագրությունը

Հուլիսի 12-ին, ժամը 13։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Կապուտակ Սևան լողափի տարածքում, քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն մոտենալ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Դ․ Մ․-ին (ծնված 2008 թ․):