Search
Close this search box.

Լիտվան սկսեց պատժել Ռուսաստանին

Լիտվայի մաքսակետը թույլ չի տալիս Ռուսաստանից ապրանքներ անցնել: Լիտվայի Կալինինգրադի հետ սահմանին արդեն 340 բեռնատար է կուտակվել: Այս մասին գրում է Readovka-ն:

Կալինինգրադի և Լիտվայի սահմանին մի քանի օր է, ինչ կանգնած են բեռնատարների երկար ձգվող շարքեր և պատճառն այն է, որ նախօրեին արգելվել է մի շարք ապրանքների տարանցումը Կալինինգրադ, ներառյալ ավտոպահեստամասերը, ցեմենտը, ալկոհոլը, փայտը և արդյունաբերական քիմիական նյութերը:

Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Չեռնիշևսկոյե ավտոմոբիլային անցակետում Կալինինգրադի մարզից Լիտվա մեկնելուն սպասող բեռնատարների թիվը հասել է 340 մեքենայի։

Բեռնատարները դժգոհում են, որ սահմանին խցանումները սկսվել են հունիսի սկզբին, սակայն այժմ ուժի մեջ մտած արգելքի պատճառով սահմանն անցնելու համար ստիպված են սպասել 3-ից 5 օր։