Search
Close this search box.

Եվրոյի և դոլարի փոխարժեքը հավասարվել է. որն է եվրոյի թուլացման պատճառը

Վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ եվրոյի և դոլարի փոխարժեքը միջազգային շուկայում հավասարվել է։

Եվրոյի թուլացումը տեղի է ունենում Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի ֆոնին։ Բացի այդ, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը շարունակելու է բարձրացնել տոկոսադրույքն ավելի արագ, քան մյուս երկրները։

Եվրոյի վրա ճնշում է գործադրվում նաև Եվրոպական կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքի բարձրացման ակնկալիքները։