Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պլանավորում ենք առանձին արտաքին հետախուզական մարմին ստեղծել․ ԱԽ քարտուղար

ՀՀ կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում 3 ուղությամբ։ Դրանցից մեկը ոստիկանության բարփոխումներն են, մյուսը՝ ՊՆ-ի ու Զինված ուժերի։ Այս բարեփոխումների համատեքստում մենք պլանավորում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին, և ԱԽ գրասենյակը գործընկերների հետ արդեն քննարկումներ է անկացնում նոր կառույցի ձևավորման ուղղությամբ։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանի կառավարման բոլոր ոլորտներում ժողովորդավարացումը կենսունակ նշանակություն ունի մեզ համար։ Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատել։ ՆԳՆ-ի վրա հանրային վերահսկողությունը մեզ հնարավորություն է տալու բարձրացնել արդյունավետությունը»,- ասաց նա։