Search
Close this search box.

Ով կլինի Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը

Սպիտակ տան կայքից տեղեկանում ենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սենատ առաջարկներ է ուղարկել Հայաստանում և Տաջիկստանում նոր դեսպաններ նշանակելու մասին։
Փաստաթղթի համաձայն, Հայաստանում Բայդենն առաջարկում է նշանակել ծնունդով կալիֆոռնիացի, պրոֆեսիոնալ դիվանագետ Քրիստինա Քվինին։

Իսկ Տաջիկստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնին առաջարկվում է կրկին կալիֆոռնիացի դիվանագետ Մանուել Մայքոլերի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության գործող ղեկավար Լին Թրեյսիի լիազորությունների ժամկետը շուտով ավարտվում է։

Քրիստինա Քվինը կադրային դիվանագետ է, ներկայում աշխատում է որպես Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար` զբաղեցնելով այդ պաշտոնը 2020 թվականի հունվարից։ Մինչ այդ եղել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի տեղակալ, ինչպես նաև տնտեսական հարցերով դեսպանատան խորհրդական։

Քվինի թեկնածությունը պետք է հաստատի Սենատը, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին։