Search
Close this search box.

2020-ի պատերազմը պատահական չէ 44 օր տեւել, այդ պատերազմում մեծ դեր է խաղացել Սամվել Բաբայանը

Սամվել Բաբայանի 44 ազդականչը եւ 44-օրյա պատերազմը, ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Վոսկան Սարգսյանը․

Պատահական, հանգամանքների բերումով 60 տարեկան մի կնոջ հանդիպեցի։ Ես չներկայացա, որ լրագրող եմ։ Նրա ակցենտը ծանոթ թվաց, հարցրի՝ Արցախի՞ց է։ Ասաց, որ Արցախից է, 44 օրյա պատերազմից հետո այնտեղ, ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած տարածքում թողել է 2016թվականի պատերազմում զոհված ամուսնու գերեզմանը, այժմ Երեւանում վարձով է բնակվում։ Կինն ասաց, որ 2020-ի պատերազմը պատահական չէ 44 օր տեւել, այդ պատերազմում մեծ դեր է խաղացել Սամվել Բաբայանը, 44 –ը 1992-1994թվականների պատերազմում Սամվել Բաբայանի ազդականչն էր։

Հետո համացանցում կարդացի, որ 2008թվականին Սամվել Բաբայանի մասին գիրք է հրատարակվել՝ «Հաղթանակներն՝ ինչպես եղել են, ազդականչ 44» վերնագրով։ Ըստ համացանցի՝
2016 թվականին, երբ Սամվել Բաբայանը վերադարձավ Հայաստան, նա ոչինչ չուներ, ավելին, տարիներ առաջ նա երկրից հեռացել էր միլիոնների հասնող պարտքերի պատճառով: Նա հեռանալուց առաջ գրավադրել էր անգամ իր ընկերներին պատկանող տարբեր սեփականություններ։

2020 թվականի նոյեմբերի 20-ին «Հրապարակ» օրաթերթի թղթակիցը նկատել էր Սամվել Բաբայանին BMW X7-ով, որը BMW-ի մոդելային շարքի ամենաթանկարժեք և ֆլագմանական մոդելներից է: Մեքենան սրահում արժե ավելի քան 120 հազար դոլար: Ընդ որում, մեքենայի նման թանկարժեք ու գոլդ է նաև պետհամարանիշը` 44 OO 444, որը 8 մլն դրամ արժողության պետհամարանիշ է համարվում: Արցախում ընտրություններից հետո, երբ Արցախում Բաբայանից հետաքրքրվել են, թե որտեղից իրեն այդ թանկարժեք մեքենան, նա հայտարարել է, թե իր Արցախի ԱԽՔ նշանակվելու կապակցությամբ այն նվիրել են ռուսաստանաբնակ իր ընկերները:

Բաբայանի այս հայտարարությունը զարմանալի է, քանի որ Ռուսաստանում նա ևս ֆինանսական խնդիրներ է ունեցել ու դժվար թե լիներ մեկը՝ ով ցանկանար Բաբայանին 120 հազար դոլար արժեցող մեքենա և ավելի քան 16 հազար դոլար արժեցող պետհամարանիշ նվիրեր: