Search
Close this search box.

Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ Կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջներ․ հայտարարվել է վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան

Քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խորենացի 6 փողոցում գտնվող «ՎԱՍ» սուպերմարկետի և բնակելի տների տանիքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ 4 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը: Այս պահին տեղում ուժեղացված ծառայութուն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ովքեր սահմանազատլե են տարածքը, որպեսզի հրշեջները առանց խոչընդոտի կարողանան աշխատել:

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան: Տեղում են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, վիրավորներին օգնություն ցուցաբերեն:

Մանրամասները՝ քիչ ուշ Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: