Search
Close this search box.

44-օրյա պատերազմի վետերանը ինքնահրկիզվել է իշխանությունների աչքի առաջ

44-օրյա պատերազմի ադրբեջանական բանակի վետներանը փորձել է ինքնասպան լինել։ Այս մասին հայտնում է Infoteka24-ը։ Նշվում է, որ Սաբիրաբադի շրջանից վետերան Ջաֆարով Էլվին Զաքիր օղլուն ինքնահրկիզվել է շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչների աչքի առաջ։ Նա ծանր այրվածքներով տեղափոխվել է Բաքվի No5 հիվանդանոց։

Ադրբեջանում վետերանների կողմից ինքնասպանության փորձերն ու ինքնասպանության իրագործված դեպքերն տասնապատիկ ավելի են։ Մինչ օրս հայտնի է ավելի քան 20 միջադեպ։ Միայն վերջին 2 շաբաթվա ընթացքում 2 անհայտ վետերաններ գրել են իրեն՝ ասելով, որ պատրաստվում են ինքնասպան լինել ու օգնություն խնդրել։