Search
Close this search box.

Հերթը հասավ Գևորգ Կոստանյանին ու Տարոն Մարգարյանին

ՀՀ դատախազությունը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչպես նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ծանուցում են ուղարկել` ներկայանալու ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, տեղեկանում ենք azdarar.am-ից։

Դատախազություն են հրավիրվել նաև Մարգարյանի և Կոստանյանի հետ կապակցված անձինք, այդ թվում` ընտանիքի անդամները։

Այսպես, Տարոն Մագարյանին ուղղված ծանուցագրում նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում վերջինիս պատկանող գույքի առնչությամբ իրականացնում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ուստի, նա հրավիրվում է ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր։ Մարգարյանը հուլիսի 14 ին, ժամը 10:00-ին նույնպես պետք է ներկայանա դատախազություն։

Դատախազություն են հրավիրվել նաև Մարգարյանի կինը` Գոհար Սարգսյանը, աղջիկը` Սուսաննա Մարգարյանը, որդիները` Նահապետ և Անդրանիկ Մարգարյանները և այլք…
Միաժամանակ, Գևորգ Կոստանյանին նույն պատճառով մեկ ամսվա ընթացքում հրավիրում են դատախազություն։ Բացի այդ, անհրաժեշտ է դատախազություն ներկայանալ նաև հուլիսի 19-ին, ժամը 11-ին։ Դատախազություն են հրավիրվել նաև Կոստանյանի կինը` Լիլիթ Կոստանյանը և նրանց նտանիառնչվող այլ անձինք։