Search
Close this search box.

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ. սպանվել է Կոտայքում հայտնի «Ծռի Վարդանը»

Երեկ՝ հուլիսի 10-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Վարդան Առաքելյանն էր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ժամը 20։50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում անհայտ անձը հրազենից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Ալիկ Վարդանյանի ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում ուղևոր՝ Վ. Առաքելյանը հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը Կոտայքի մարզում հայտնի «Ծռի Վարդանն էր»։