Search
Close this search box.

«Մոսկվան պատերազմ կհայտարարի 24 ժամվա ընթացքում։ Դրանից հետո Կիևը եւ այլ քաղաքներ կոչնչացվեն 72 ժամվա ընթացքում»․ Կրեմլ

Պուտինի մոտ խուճապը խառնվել է հիստերիայի հետ, գրել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն՝ հիշելով Վլադիմիր Զելենսկու և ամերիկացի սենատորներ Լինդսի Գրեհեմի և Ռիչարդ Բլումենտալի հանդիպումը։ Սենատորները Ուկրաինայի նախագահին ներկայացրել են Ռուսաստանը որպես ահաբեկչությունը հովանավորող պետություն ճանաչելու մասին օրենքի նախագիծը։ Գերաշչենկոն ուշադրություն է հրավիրել Կրեմլի տելեգրամ-ալիքներից մեկի հայտարարության վրա.

«Եթե Ուկրաինայի խնդրանքով Ռուսաստանի Դաշնությունը ճանաչվի որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր, Մոսկվան պատերազմ կհայտարարի 24 ժամվա ընթացքում։ Դրանից հետո Կիևը, Լվովը, Դնեպրը, Կրիվոյ Ռոգը, Խարկովը և Նիկոլաևը կոչնչացվեն 72 ժամվա ընթացքում։ Ուկրաինայի մնացած տարածքը կենթարկվի զանգվածային հրթիռային հարվածների, իսկ Դնեպրով անցնող կամուրջները, քաղաքացիական օդանավակայանները և ամբողջ երկաթուղային ենթակառուցվածքը կոչնչացվեն։ Բելառուսը կկտրի երկրի արևմուտքում ցամաքային նահանջի բոլոր ուղիները, իսկ C400 երեք ստորաբաժանումները կխոցեն բոլոր ինքնաթիռները, որոնք կփորձեն օդ բարձրանալ Անդրկարպատներից և Օդեսայի մարզից: Մինչև սեպտեմբեր Վաշինգտոնի մարզային ղեկավարությունը (նկատի ունի Ուկրաինայի իշխանությունը) ժամանակ ունի մեղմ կապիտուլյացիայի՝ տարածքների միայն 30%-ի կորստով, որից հետո Ուկրաինայի պետականությունը ընդմիշտ կկորչի և կլեգիտիմացվի ՄԱԿ-ի վերահսկողության տակ երեք մասի բաժանման սկզբունքով»։

Իրադարձությունների նման զարգացումը որքանո՞վ կարելի է իրական համարել։ Դատելով ուկրաինական բնակավայրերի վրա հարձակումներից, զանգվածային ռմբակոծություններից և այրված հողի քաղաքականությունից՝ դա չի բացառվում։ Հատկապես, որ պարզ դարձավ, որ С-400-ները չեն կարող խոցել HIMARS հրթիռները, իսկ ուկրաինական բանակն աշնանը կարող է ունենալ ցանկացած տեսակի զենք։

Գերաշչենկոյի կարծիքով՝ Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր ճանաչելը կնշանակի իր տնտեսության վերջը։ Այս օրինագծի քննարկումը հավանաբար կլինի սեպտեմբերին։

Lragir.am