Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ավտովթար Տավուշում. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Վթարի փաստով նույն վաշտում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Վթարի մասին տեղեկացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որպեսզի հերթապահ քննիչը ժամանի դեպքի վայր, սակայն քննչականից հրաժարվել են ժամանել, պատճառաբանելով, որ իրենք անելիք չունեն: