Search
Close this search box.

Սուքիասյանները պետությունից ոչինչ գնելու նպատակ չունեն

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հերքում է․

Թերթերից մեկը սուտ լուր է հրապարակել, թե իբր Սուքիասյանները «Հայփոստը» վերցնում են հավատարմագրային կառավարման։ Այդ կեղծ և անբարեխիղճ լուրին կից հրապարակել են նաեւ տնօրենի հավանական թեկնածուի անունը։ Սուքիասյանները պետությունից ոչինչ գնելու նպատակ չունեն։

Սա հերթական չճշտված, կեղծ լուրն է, որի միջոցով մամուլի որոշ ներկայացուցիչներ այլ նպատակ են հետապնդում։
Նմանատիպ կեղծ լուրերի հանդեպ մենք արդեն իմունիտետ ունենք։ Կան տասնյակ դատական գործեր, որոնց վճիռներով անբարեխիղճ և սուտ լուրեր տարածողներն արդեն ներողություն են խնդրել։