Search
Close this search box.

Լոս Անջելեսում Գագիկ Խաչատրյանի առանձնատան բռնագրավման դեպքում գումարը կփոխանցվի Հայաստանին

«Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև կա փոխըմբռնում, որ Գագիկ Խաչատրյանի գույքի բռնագրավման դեպքում գումարը կփոխանցվի Հայաստանին»: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ 66-ամյա Խաչատրյանին հայաստանյան իշխանությունները մեղադրում են գործարար Սեդրակ Առուստամյանից 20 միլիոն դոլար կաշառք ստանալու և այդ գումարով Լոս Անջելեսում հսկայական առանձնատուն ձեռք բերելու մեջ:

Ամերիկացի լրագրող Մեթյու Համելթոնը ավելի վաղ հոդված էր գրել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, նախկին ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի առանձնատան մասին: Նրա խոսքով՝ ֆրանսիական պալատի ոճով նման տունը չափազանց մեծ է Լոս Անջելեսի չափանիշներով: Դրանք կոչվում են մեգա առանձնատներ։ Առանձնատան տարածքը մոտ 3 հազար քառակուսի մետր է։ Տունը նախատեսված է Խաչատրյանների ընտանիքի համար։ Սենյակներ կան ընտանիքի բոլոր անդամների համար։

Լրատվամիջոցի հետ զրույցում լրագրողը հաստատել է, որ առանձնատունը նախկինում պատկանել է Lions Gate Entertainment կինոստուդիայի ղեկավարին։