Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Յա՛ն տուր». ինչպես է Զեփյուռ Բրուտյանը Պավել Պրիլուչնիին Խոր Վիրապում հայերեն սովորեցնում

Ռուսաստանում բնակվող դերասաններ Զեփյուռ Բրուտյանը և Պավել Պրիլուչնին Հայաստանում են. նրանք այսօր այցելել են Խոր Վիրապ։ Զեփյուռը «Ինստագրամի» իր էջի «սթորի» բաժնում տեսանյութեր է հրապարակել։

Տեսանյութերից մեկում Զեփյուռն ընդգծում է, որ հիացած է տեղանքով. «Հիանալի է, այնքան գեղեցիկ է»։
Մեկ այլ տեսանյութում Պավելը հարցնում է, թե հայերենով ինչպե՞ս կհնչի «отстань» բառը, ինչին ի պատասխան Զեփյուռն ասում է` «Յա՛ն տուր»։
Դերասանները ծանոթանում են տեղանքին ու հիանում Խոր Վիրապի գեղեցկությամբ։