Search
Close this search box.

Փոխարժեքները Հայաստանում. ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել

Հայաստանի արժույթի շուկայում ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Այս տվյալների համաձայն՝ հուլիսի 8-ի առավոտից երկրի առևտրային բանկերը ռուսական արժույթը գնում են 5,67 դրամով, վաճառում` 6,89 դրամով։
ԱՄՆ դոլարը գնում են 409,65 դրամով, վաճառում` 427,06-ով։ Եվրոն ընդունում են 413,35 դրամով, վաճառում` 441.,94 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 472,57 դրամով, վաճառվում` 515,96 դրամով։