Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահափորձ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա. նա կյանքի նշաններ ցույց չի տալիս

Անհայտ անձը կրակել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վր, երբ նա ելույթ էր ունենում Նարա քաղաքում՝ դրսում դրված ամբիոնի մոտ:

Ինչպես տեղեկացրել է Japan Times-ը, Ճապոնիայի հետպատերազմյան պատմության ամենաազդեցիկ ղեկավարներից մեկը վիրավորել է կրծքավանդակի շրջանում։ Նախկին վարչապետին հիվանդանոց են հասցրել անգիտակից վիճակում, նրա կրծքավանդակից արյուն էր հոսում։ Ոստիկանությունը կալանավորել է մի տղամարդու, որը կասկածվում է Աբեի դեմ հարձակման մեջ։

Աբեն ելույթ էր ունենում Յամատո Սայդայձի կայարանի դիմաց, երբ ժամը մոտ 11.30-ին նրա դեմ հարձակում է կատարվել։ Ավագ դպրոցի աշակերտները, որոնք հրաձգության վկաներն են դարձել, NHK-ին ասել են, որ տղամարդը մոտեցել է թիկունքից եւ երկու կրակոց արձակել։

«Առաջին կրակոցը հնչել է խաղալիքի ձայնի պես, որից հետո տղամարդը հետ է գնացել»,- ասել է աշակերտուհիներից մեկը՝ հավելելով, որ երբ հնչել է երկրորդ կրակոցը, սպիտակ ծուխ է բարձրացել։

Աբեին բժշկական ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց։ Ինչպես տեղեկացրել է Kyodo News-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի իշխանությունների տեղեկատվությանը, նախկին վարչապետը հարձակումից հետո կյանքի նշաններ ցույց չի տվել:

Տղամարդուն կալանավորել են, առգրավել ատրճանակը։ Նա 42 տարեկան է, Նարա քաղաքի բնակիչ, տեղեկացրել է Kyodo News-ը։

67-ամյա Աբեն Ճապոնիայի վարչապետն է եղել բոլորից երկար ժամանակով: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2006-2007, ապա 2012-2020 թվականներին։ Նա պաշտոնից հեռացել է 2020թ.՝ առողջական խնդիրների պատճառով, տեղը զիջելով իր հաջորդին՝ Յոսիհիդա Սուգային։