Search
Close this search box.

Պետական պարտքն անցավ 6 մլրդ դոլարի շեմը

Հայաստանի պետական պարտքն այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 404.737 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարեվերջի 5 մլրդ 942.095 մլն դոլարի փոխարեն: Այս ցուցանիշներն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Հայաստանի արտաքին պարտքը նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 5 մլրդ 115.731 մլն ԱՄՆ դոլար, իսկ նախորդ տարեվերջին այն 4 մլրդ 805.587 մլն դոլար էր:
ԱՎԾ հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ըստ ամիսների Հայաստանի արտաքին պարտքն աճի միտում է դրսևորել:
Արտաքին պարտքից 4 մլրդ 500.804 մլն ԱՄՆ դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, մնացածը՝ Կենտրոնական բանկինը: