Search
Close this search box.

Հրդեհ Արամ Խաչատրյան փողոցում. հայտնաբերվել է բնակչի՝ մասամբ այրված դին

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 12:09-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երեւան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի 18/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արամ Խաչատրյան փողոցի թիվ 18/1 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:27-ին, մարվել՝ 12:40-ին:

Մահճակալի վրա հայտնաբերվել է տան բնակչի՝ 1934 թ. ծնված Մ. Մ.-ի մասամբ այրված դին:

Այրվել է մահճակալի ներքնակը եւ բարձը ՝ մասամբ: