Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանի՝ «Ղարաբաղ տելեկոմում» մասնաբաժին ունենալու լուրերի մասին

Արցախի Հանրապետության նախագահի՝ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունում մասնաբաժին ունենալու մասին մամուլի հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: Հիշեցնենք, որ մամուլում օրերս մի շարք հրապարակումներ են եղել, որտեղ նշվում էր, որ ըստ «չճշտված տվյալների՝ ԱՀ Նախագահը մասնաբաժին ունի «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունում»: