Search
Close this search box.

Լոռիում հոշոտված դիակ են հայտնաբերել

Լոռիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու դին։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։

«Հուլիսի 6-ին Կուրթան գյուղի 27-ամյա մի բնակիչ զանգահարել է ԱԻՆ և հայտնել, որ ներքև իջնող ոտնահետք է նկատել ձորաբերանին, նաև դիակի հոտ է առնում: Մեկնած օպերատիվ խումբը Լոռու մարզի Կուրթան գյուղին հարակից ձորում հայտնաբերել է տղամարդու հոշոտված դիակ»,– գրված է հաղորդագրությունում։

Պարզվել է, որ հայտնաբերվածը հունիսի 23-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1933 թ. ծնված Վազգեն Դավթյանի դիակն է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: