Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրիստոսի արձանը կտեղադրվի Հատիս սարի վրա․ Կառավարության արձագանքը

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը:

«Ինչպես գիտեք «Մուլտի գրուպ» ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։

Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն, մեր նախնական գնահատականը նախագծի վերաբերյալ դրական է, որովհետև այն էական զբոսաշրջային նշանակություն կունենա Հայաստանի համար, հուսով եմ, որ մեր մարմինները պատշաճ ժամկետում հարցը կքննարկեն։ Համապատասխան վարչական որոշումները կկայացնեն և պրոցեսը առաջ կընթանա»,- ասաց Փաշինյանը: