Search
Close this search box.

Պարզվել է Պոլիտեխնիկի բակում տոնածառի տակ պայթուցիկ սարքի նմանվող առարկան դրած անձը. նա նշել է պատճառը

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է 2017թ. դեկտեմբերի 24-ին Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակի տոնածառի տակ տուփով պայթուցիկ սարքի նմանվող առարկան տեղադրած անձը:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս ընդունել է արարքն իր կողմից կատարված լինելու փաստը, հայտնել շարժառիթները:
Նշված անձը ներկայացվել է դեպքի առթիվ նյութեր նախապատրաստած իրավասու մարմնին` ՀՀ ոստիկանությանը: