Search
Close this search box.

Գեներալներ են ձերբակալվել

Ռուսաստանում ՆԳՆ երեք գեներալ են կալանավորվել յուրացումների և նվիրատվությունների հարկադրելու կասկածանքով։ Նրանք են՝ Ներքին գործերի նախարարության Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի գլխավոր վարչության պետ Ալեքսեյ Սեմենովը, վարչության պետի նախկին տեղակալ Իվան Աբակումովը և ՆԳ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ումնովը, ով 2012-19թթ. ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի ՆԳՆ վարչությունը։ Նրանք կալանավորվել են իշխանության չարաշահման գործով, որը հարուցվել էր դեռևս 2020-ի հունիսին։

Բերման ենթարկված գեներալներն ու ավելի ցածր կոչում ունեցող մի շարք այլ աշխատակիցներ խուզարկվել են։ Ըստ քննիչների՝ 2016-20թթ․ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի կենտրոնական վարչության մի շարք պաշտոնյաներ անձնական օգտագործման համար գույք են գնել՝ ՆԳՆ կենտրոնական վարչության ծրագրերի աջակցության հիմնադրամի միջոցներով։ Այս հիմնադրամը զբաղվում է բիզնեսի և կառավարման խորհրդատվություններով, ինչպես նաև՝ շուկայի և հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ։