Search
Close this search box.

«Վերելակը չի ընկել». «Արթմեդ» բժշկական կենտրոնի փոխտնօրենը` ողբերգական դեպքի մասին

Քիչ առաջ, հղում անելով shamshyan.com լրատվականին հայտնեցինք, որ «Արթմեդ» ԲԿ-ի վերելակը պոկվել է, ընկել, իսկ հորանում հայտնաբերվել է տղամարդու դի:

.«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանը Auroranews.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե վերելակը պոկվել և ընկել է:

«Բուժկենտրոնը հոսանքազրկվել է մոտ 30 րոպե, վերելակում այդ պահին եղել է ոմն Ա-ն, որը անհայտ հանգամանքներում հայտնվել է վերելակի հորում: Վերելակի աշխատանքը չի խափանվել, չի պոկվել ու ընկել: Քաղաքացին անհայտ հանգամանքներում է հայտնվել հորում: Մանրամասներն արդեն կպարզի քննությունը»,- նշեց բուժկենտրոնի փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանը:

Բժիշկ Ղարիբյանը հավելեց նաև, որ ներկա պահին բուժկենտրոնում են ինչպես Արտակարգ իրավիճակների նախարարության, այնպես էլ Ոստիկանության ներկայացուցիչները: