Search
Close this search box.

Անհրաժեշտության դեպքում մենք զենք կմատակարարենք դաշնակից պետություններին.Իրանի ՊՆ

Պատերազմներն ու հակամարտությունները կանխելու նպատակով Իրանը զենքի կարտահանի, հայտարարել է Իրանի պաշտպանության նորանշանակ նախարար գեներալ Ամիր Հաթամին:
«Երբ մի երկիր թուլանում է, մյուսները թևեր են առնում և փորձում ներխուժել: Անհրաժեշտության դեպքում մենք զենք կմատակարարենք դաշնակից պետություններին, որպեսզի ապահովենք տարածաշրջանային անվտանգությունն ու կանխենք պատերազմները», ասել է Հաթամին: