Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Գյումրիում. բախվել են ВАЗ 2106-ն ու 2 Mercedes-ները. կան վիրավորներ

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 127 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ, 26-ամյա Մհեր Թամոյանի վարած ВАЗ 2106 մակնիշի , Գյումրի քաղաքի բնակիչներ, 64-ամյա Աղվան Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի  և 31-ամյա Հակոբ Բալոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Mercedes-ների վարորդներից Հ. Բալոյանը, ուղևորոներ, 23-ամյա Սամվել Պետրոսյանը, 25-ամյա Տիգրան Մանուկյանը և 23-ամյա Վարդան Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: