Search
Close this search box.

Ռուսաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին, որը կանցկացվի Երեւանում

2022 թվականին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ազգային ընտրության հայտեր չեն ընդունվի։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությանը, որը նախկինում կազմակերպել էր փառատոնի ազգային ընտրությունը։

Մրցույթն այս տարի կանցկացվի Հայաստանում, քանի որ նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում 224 ձայնով հաղթել է երիտասարդ երգչուհի Մալենան։

«Իգոր Կրուտոյի ակադեմիան հայտարարում է Մանկական «Եվրատեսիլ» XX միջազգային երգի մրցույթի ազգային ընտրական փուլի հայտերի ընդունումը չեղյալ համարելու մասին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Այս որոշումն ընդունվել է ռուսական Առաջին ալիքի, «Օստանկինո» ռադիոկայանի եւ Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) դուրս գալու կապակցությամբ: Կազմակերպությունների դուրս գալը կապված էր EBU-ի որոշման հետ։ Նրանք Ռուսաստանին 2022 թվականին հեռացրել են Եվրատեսիլ երաժշտական ​​մրցույթից։