Search
Close this search box.

Ապարանում 3 մարդ է թունավորվել ծիրանի հյութից, այդ թվում՝ երեխա

Դեկտեմբերի 27-ին` ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում ծիրանի հյութից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957թ. ծնված Գյուլնարա Խ-ն, 2010թ. ծնված Դավիթ Խ-ն և 2001թ. ծնված Ալլա Խ-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են ժամը 21.45-ի սահմաններում` իրենց տանը, տան պայմաններում պահածոյացված ծիրանի հյութ խմելու հետևանքով:

Կատարվում է քննություն: