Search
Close this search box.

Ադրբեջանցիներն որոշել են հայերից հետ չմնալ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսաստանաբնակ ադրբեջանցիները կարծում են, որ ռուսական մի շարք ալիքներ հայամետ քաղաքականություն են վարում, դրանց բովանդակությունը, այդ թվում՝ հումորային, «հայկական քարոզչություն է», փոխանցում է rusarminfo-ն։

Այս կապակցությամբ ադրբեջանցիները մտադիր են Ռուսաստանում ստեղծել ռուսական Comedy Club-ի կատակերգական շոուի անալոգը։

iTV-ն նյութ է պատրաստել, որտեղ ասվում է, որ TNT հեռուստաալիքը հեռարձակում է Comedy Club կատակերգական նախագիծը, որը ստեղծվել է Նոր հայերի թիմի անդամների կողմից։