Search
Close this search box.

Ջրվեժում բակում խաղացող 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք էր ստացել

Հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «հրազենային բազմաթիվ արճճային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա տղա:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ Ջրվեժ գյուղի տներից մեկում 51-ամյա տանտերը, իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանի հետ անփույթ վարվելու հետևանքով, կրակոց է արձակել՝ մարմնական վնասվածք պատճառելով բակում խաղացող հարևանի 8-ամյա տղային:

51-ամյա տղամարդը ներկայացրել է որսորդական հրացանը:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: